Home

  • ԹԵստային աշխատանք

    Ագռավ

    Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

    Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

    Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

    Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

    Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

    Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

    Առաջադրանքներ

    1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

    2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ: Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են

    3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

    4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

    • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
    • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
      5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
    • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
    • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
    • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
    • Սպիտակ ագռավներ չեն լինում:
      6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից: Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:
      7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ-պակաս, մեծ-փոքր, բարձր-ցածր, արագ-դանդաղ։

      8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: Ագռավները կարող են ասել, թռչունները գողանում են

    9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։ Ագռավները շատ խելացի են, Ագռավները միասեր թռչուններ են

    10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

    • առարկա,
    • թիվ,
    • հատկանիշ
    • գործողություն:
  • Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում 

    • Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում 
    • 1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։ 1/9 1/3 1/6
    • 2.  Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 
    • 7x60x5=7×300=2100
    • 172x2x5=172×10=1720
    • 3. Հաշվի՛ր  օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։
    • 700+630+70=700+700=1400
    • 415+392+8=415+400=815
    • 4. Համեմատի՛ր։ 
    • 112 <116
    • 7123 < 9123
    • 1718 = 1718
    • 5․  Գտի՛ր թվի նշված մասը
    • 35-ի 1/7 մասը=35:7=5  
    • 426-ի 1/6 մասը=426:6=71 
    • 6. Գտի՛ր այն թիվը, որի․ 
    • 1/7 մասը 14 է 7×14=98
    • 1/6 մասը 20 է 6×20=120
    • 1/9 մասը 22 է 9×22=198
    • 7․ Արտահայտի՛ր նշված միավորներով։ 
    • 15սմ= 150 մմ
    • 150կգ= 150.000 գ
    • 8.  12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։ կամ2 կամ11
    • Սիրելի սովորող ներկայացրու քո սիրելի թեման ռադիոնյութի, տեսանյութի տեսքով
    • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
    • Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ 
  • Թեստ 1

    1.Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

    Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև բարձրանա, իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք են տալիս այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուրտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքով և արձաթագույն փորով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ ընկնում են  տախտակամածի վրա:      

            Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները դարձել են Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

    2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

    Թռչել

    Սավառնել

    Ճախրել

    Բախվել

    3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

    Հաճախ-հազվադեպ

    Սուր-բութ

    Բարձր-դանդաղ

    Անճոռնի-գեղեցիկ

    4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

    Սրածայր-հոդակապով բառ

    Թխագույն-պարզ բառ

    Հսկայական-ածանցավոր բառ

    Ճառագայթաձև- հոդակապով բառ

    5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

    Լողակ-ինչ, գոյական

    Արծաթե-ինչպիսի, գոյական

    Հարյուր-թվական

    Ճախրում են-ստորոգիալ

    6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

    Պոչով ջրին հարվածելու

    Հսկայական լողակների

    Սրածայր գլխի

    Նավերին բախվելու

    7. Ուշադիր կարդա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

    Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

    1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
    2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
    3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
    4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

    8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:

    Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքով և արձաթագույն փորով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր

  •  Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում 

    1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։ 

    2.  Հաշվի՛ր օգտվելով բազմապատկման զուգորդական հատկությունից։ 

    7x60x5=35×60=

    172x2x5=

    3. Հաշվի՛ր  օգտվելով գումարման զուգորդական հատկությունից։

    700+630+70

    415+392+8

    4. Համեմատի՛ր։ 

    112 և116

    7123 և 9123

    1718 և 1718

    5․  Գտի՛ր թվի նշված մասը

    35-ի 17 մասը 

    426-ի 16 մասը 

    6. Գտի՛ր այն թիվը, որի․ 

    17 մասը 14 է

    16 մասը 20 է

    19 մասը 22 է

    7․ Արտահայտի՛ր նշված միավորներով։ 

    15սմ= * մմ

    150կգ= * գ

    8.  12  միանման մետաղադրամներից մեկը կեղծ է։ Լծակավոր  կշեռքի ամնաքիչը  քանի՞  կշռումով  կարող ենք գտնել կեղծ մետաղադրամը։ Հայտնի է, որ կեղծ մետաղադրամը թեթև է  մնացածներից։

    Սիրելի սովորող ներկայացրու քո սիրելի թեման ռադիոնյութի, տեսանյութի տեսքով

    Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ

    Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ 

  • Տատիկի կամ մայրիկի խոհանոց

    Սովորողը մայրիկի կամ տատիկի հետ պատրաստում է իր սիրած ուտեստը։ Տեսանկարում կամ գրում է բաղադրաատոմսը, թողարկում  բլոգի տեխնոլոգիա բաժնում։ Դասընթացին բերում է դպրոց, հյուրասիրում, պատմում ընկերներին։

    չորեքշաբթի օրը, տանը … պատրաստել … որ հինգշաբթի օրը բերենք հյուրասիրենք ընկերները

  • թեստ10

    Վեց  հազար հինգ  հարյուր չորս թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

    1. միավորների        2) տասնավորների            3)հարյուրավորների                        4) հազարավորների                        5) ոչ մի կարգում:
    2. Նշիր ամենափոքր  եռանիշ  թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
    3. 100            2) 101              3) 1233             4) 102                      5) 110
    4. Նվազելին մեծացրել են 10-ով, իսկ հանելին թողել են նույնը: Արդյունքում տարբերությունը
    5. կմեծանա 10-ով             2) կփոքրանա 10-ով              3) կմեծանա 10-ով                             4) կփոքրանա 10-ով                       5) կմնա նույնը:
    6. Մայրիկը գնեց 20 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:

    1) 4                  2) 6                  3) 8                  4) 10               4) 12:

    • Նշեք այն տողը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով
    • 8356, 20001, 8999, 5790              
    • 4567, 4570, 5678, 999
    • 4378, 4387, 4389, 4379                
    • 9830, 9849, 9856, 9870     
    • 10008, 6789, 1106, 587:
    •  75-թվի  3/5մասը կլինի
    • 51                       2) 125              3) 13             4) 45                5) 35:
    •    5/6 ժամը րոպեներով արտահայտած կլինի
    • 35              2) 45                3) 72         4) 65            5) 50:
    •  8տ 4ց 60 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
    • 8460                   2) 84    3) 8406            4) 8046           
    • Ուղղանկյան կողմերից մեկը 14սմ է, մյուսը՝ 20 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:2×14+20×2=40+28=68

    1)40 սմ     2) 280 սմ                    3) 34 սմ                      4) 68 սմ                     

    1. Գծագրում ներկված չէ պատկերի
    2.      մասը       2) 4/9 մասը                  

    3)  մասը            4)  մասը                  5)  մասը:

    1. Դասը սկսվեց 12: 55 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը: 13:40
    2. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի և 2 թվի գումարի կրկնապատիկին: Գրիր այդ հաջորդականության չորրորդ անդամը: 1,6,24,52:
    3. 420-ին գումարիր 15 և 8 թվերի արտադրյալը: 420+(15×8)=420+120=540
    4. Մեկ պատուհանը ներկելու համար պետք է 400 գ ներկ: 8 կգ ներկով քանի՞ պատուհան կներկեն:8000:400=20
    5. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա: 69,78,87,96:
    6. Ուղղանկյան մի կողմի երկարությունը 16սմ է, իսկ մյուս կողմինը՝ 14: Գտիր այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավսարար է այդ ուղղանկյան պարագծին:16×2+14×2=28+32=60 60:4=15sm
    7. Համակարգչային խաղի առաջին մակարդակը անցնելու համար Արմենին պետք է եղավ 5 րոպե 25 վայրկյան: Երկրորդ մակարդակը անցնելու համար 35 վայրկյան ավելի ծախսեց: Արմենին որքա՞ն ժամանակ պետք եղավ երրորդ մակարդակ հասն 6րոպե
  • Առաջին փուլ

    Չափումներ, տեղից հեռացատկ։

    Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։ ութ վոթնա թաթ

    Անհրաժեշտ պարագաներ
    Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)

    Մաթեմատիկա ստուգատեսի առաջին կանգառ

    Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառ․ սովորողների ստուգատեսային աշխատանքները

    Երկրորդ կանգառ

    Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

    Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
    Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով
    պարագիծը-5×4=20 մակերեսը-5×5=25
    Կատարում է եզրակացություն։
    Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

    Անհրաժեշտ պարագաներ,
    Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

    Մաթեմատիկայի ստուգատեսի առաջին կանգառ․ սովորողների ստուգատեսային աշխատանքները

    Երրորդ կանգառ

    Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

    Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
    օրվա քանի՞ ժամն է արթուն,-24-9=25
    օրվա քանի՞ ժամն է խաղում բակում, 0
    օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,4 ժամ
    օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում, 0 ժամ
    օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը, 1-ից 2
    հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
    Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

    Կատարում եզրակացություն։
    Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
    Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

    Անհրաժեշտ պարագաներ
    Հեռախոս, համակարգիչ։

    Մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ կանգառ․ սովորողների ստուգատեսային աշխատանքները

    Չորրորդ կանգառ

    Բանավոր հաշվարկման  եղանակներ։

    Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։

    Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած:

    Մաթեմատիկայի ստուգատեսի երկրորդ կանգառ․ սովորողների ստուգատեսային աշխատանքները

  • Տարեվերջյան ստուգումներ

    Տարեվերջյան ստուգումներ, կատարիր այս շաբաթվա համար նախատեսված աշխատանքները, տեղադրիր «Մայրենիի ստուգատես» բաժնում։ Աշխատանքն ավարտելուց հետո ուղարկիր իմ էլ․հասցեին՝ a.amirjanyan@mskh.am

    Գրավոր խոսքին ուղղված առաջադրանքներ

    Աշխատանք 1. Ընտրի՛ր տրված հեքիաթներից մեկը և բլոգում համառոտ պատմի՛ր հերոսներից մեկի անունից.

    • Հ. Թումանյան «Ճամփորդները». (աղվեսի անունից)
    • Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» (աղվեսի անունից)
    • Հ. Թումանյան «Ծիտը» (ծտի անունից)
    • Կարող ես դու հեքիաթ առաջարկել

    Աշխատանք 2.Հորինի՛ր պատմություն.

    • Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ:
    • Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր:
    • Այդ վերնագրով մի հեքիաթ հորինիր և հրապարակի՛ր բլոգում:
    • Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:

    Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
    Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

    Մայիսի 10՝ Մասնակցիր մայիս ամսվա ֆլեշմոբին

  • վախկոտ կրիա

    Լինում է, չի լինում մի կրիա է լինում: Այդ կրիան այնքան անվախ էր, որ մեքենան նրա վրայով անցնելիս չի մտնում իր պարկի մեջ: Մի օր կրիան անտառի լճից դուրս է գալիս ու գայլը դուրս է գալիս կրիայի դիմաց, վախացնում է կրիային և կրիան մտնում է իր պատյանի մեջ դրանից հետո ամեն ինչից վախենում է:

  • Ծիտը

    Մի անգամ իմ ոտքը փուշ է մտնում: Դես եմ թռչում, դեն եմ թռչում, տեսնում եմ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է. — Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ: Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում: Ես գնում եմ, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ: Պառավն ասում է. —Փուշը թոնիրն եմ գցել: ես կանգնում եմ թե՝

    — Իմ փուշը տուր, թե չե՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։ Պառավը մի լոշ է տալի: Ես լոշն առնում է թռչում: Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է. — Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

    Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

    Հովիվն ասում է․

    — Կերա։

    — Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

    Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

    — Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

    Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

    Ասում են․

    — Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

    Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

    Ու հարսին առնում է, թռչում։

    Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

    Ասում է․

    — Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

    Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

    Աշուղն ասում է․

    — Հարսը գնաց իրենց տուն։

    Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

    Աշուղը սազը տալիս է իրեն։

    Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

    Ծընգլը, մընգլը,
    Փուշիկ տվի, լոշիկ առա,
    Լոշիկ տվի, գառնիկ առա,
    Գառնիկ տվի, հարսիկ առա,
    Հարսիկ տվի, սազիկ առա,
    Սազիկ առա, աշուղ դառա,
    Ծընգլը, մընգլը,
    Ծի՜վ, ծի՜վ։

    Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ես թռա գնա՜ցի, հեքիաթն էլ վերջացա՜վ։